Apple-ը մտահոգված է իր արտադրանքների անվտանգությամբ

Apple-ը մտահոգված է իր արտադրանքների անվտանգությամբ

PanARMENIAN.Net - Երկու տարվա մեջ երկրորդ անգամ iPhone-ի բնօրինակը կորցնելուց հետո Apple ընկերությունը հայտարարել է թափուր աշխատատեղերի՝ նոր արտադրանքների անվտանգության մենեջերների պաշտոնի մասին։ Տվյալ պաշտոնում ընտրվող աշխատակիցները օգնելու են պահպանել ընկերության դեռ չթողարկված արտադրանքները և դրանց կից մտավոր սեփականությունը։

Հնարավոր է նաև, որ վերջին իրադարձությունը առնչություն չունի Apple-ի այս նոր հաստիքների հայտարարության հետ։ Այս հայտարարության մեջ նաև նշվում է, որ աշխատանքի 30%-ը ներառում է ճանապարհորդություններ երկրի ներսում և արտերկրում։

Ապագա աշխատակցից Apple-ի սպասելիքները և պանաջները շատ են և բազմազան՝ սկսած անվտանգության ճիշտ գնահատումից և կառավարումից, կորպորատիվ մշակույթին տիրապետելուց մինչև 5 տարի փորձ անվտանգության գնահատման բնագավառում։

Անցած շաբաթ Apple-ի աշխատակիցը մոռացել է iPhone 5-ի բնօրինակը Սան Ֆրանսիսկոյի մեքսիկական ռեստորան-բարերից մեկում։ Apple-ը iPhone 5-ի բնօրինակը կորցնելուց երկու օր հետո դիմել է Սան Ֆրանսիսկոյի ոստիկանություն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---