Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել ԵԱ-2013 3-րդ խմբի աղյուսակը

Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել ԵԱ-2013 3-րդ խմբի աղյուսակը

PanARMENIAN.Net - Եվրոպայի 2013թ. երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Չեխիայում՝ 1:1, շարունակելով գլխավորել ԵԱ-2013 3-րդ խմբի աղյուսակը: Հաշիվը 55-րդ րոպեին բացեց Էդգար Մալաքյանը, սակայն, հակառակորդին, որը Եվրոպայի առաջնության վերջին երիտասարդական առաջնությունում հասավ կիսաեզրափակիչ, պարտությունից փրկեց Վլադիմիր Դարիդան, որը պատասխան գնդակը խփեց 68-րդ րոպեին: Հայաստանի հավաքականն ունի 7 միավոր, Չեխիան 3-րդ տեղում է 4 միավորով, սակայն Յակուբ Դովալիլի սաները մեկ խաղ պակաս են անցկացրել: 2-րդ տեղում է Չերնոգորիան 6 միավորով, որը 3:1 հաշվով հաղթեց Ուելսին:

Հայաստանի հետ խաղից հետո չեխերի մարզիչը նշել է, որ չի կարելի թերագնահատել Հայաստանի հավաքականը: «Պարադոքս է, սակայն, մենք գոլ բաց թողեցինք երկրորդ խաղակեսում, երբ վերահսկում էինք խաղը: Բարեբախտաբար, մենք կարողացանք պատասխան գնդակ խփել: Մենք միավորներ կորցրեցինք, սակայն կաշխատենք լավ խաղալ Ուելսում»,-Դովալիլի խոսքերն է մեջբերում Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Ուելսում չեխ ֆուտբոլիստները կխաղան հոկտեմբերի 11-ին, իսկ նոյեմբերի 11-ին Երևանում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում նրանք ևս մեկ անգամ կհանդիպեն Հայաստանի ընտրանու հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---