ՊՆ-ում խոստանում են պատժել զինվորին խելագարության հասցրած բոլոր մեղավորներին

ՊՆ-ում խոստանում են պատժել զինվորին խելագարության հասցրած բոլոր մեղավորներին

PanARMENIAN.Net - Բանակում խելագարության հասած Հովհաննես Վարդանյանի միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Ըստ նրա, քննության շրջանակներում նախատեսվում է պարզել, թե ինչ վիճակում է եղել Վարդանյանը մինչ զորակոչվելը և որն է նրա հոգեկան խանգարման պատճառը:

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Վարդանյանի ծնողները խնդրել են, որ իրենց որդուն բանակ զորակոչեն, Կարապետյանն ասել է, որ տղայի ծնողների բոլոր դիմումները կդիտարկվեն քննության շրջանակներում: «Մենք ամեն ինչ կստուգենք, խախտումների դեպքում ոչ ոք անպատիժ չի մնա»,-ասել է Կարապետյանը:

Սեպտեմբերի 5-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային հասցեին ահազանգ ստացվեց Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքի մասին: «Չենք լռելու»-ի ակտիվիստները շտապ մեկնեցին ահազագի հետքերով:

Պարզվեց, որ օգոստոսի սկզբին Արցախում` Ասկերանում, արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում, Երևանում:

Նախաձեռնության անդամները սեպտեմբերի 5-ին Նորքի հոգեբուժարանում նկարահանել են, թե Հովհաննեսը ինչ վիճակում է գտնվում, ինչպես նաև Հովհաննեսի հարազատներին, ովքեր մանրամասն պատմում եմ իրենց հայտնի ողջ տեղեկատվությունը այդ միջադեպի մասին:

Կադրերում երևում է՝ ինչպես է երիտասարդը անընդհատ կրկնում բանակում տված երդումը, անկանոն շարժումներ անում, կրկնում բանակային վարժանքները, խոսում անտրամաբանական, չկապակցված նախադասություններով: Պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը այս վիճակում հայտնվել, նա ասում է. «Ուզեցել են ինձ ծեծեն, բռնաբարեն… օֆիցեռները»: Սակայն նա չի հիշում անունները և ինչ-որ մականուններ է նշում:

Նախկին զինվորի հայրը՝ Վարդան Վարդանյանը, պատմում է, որ 1991 թվականին ծնված իր որդին եղել է առողջ, զբաղվել է սպորտով, երկու անգամ ժամանակին անցել է բժշկական համապատասխան հանձնաժողովները: Նա զորակոչվել է բանակ 2010 թվականին, և ծառայել է հանգիստ մեկ տարուց ավել: Ապա հայրը զանգ է ստանում որդու ընկերներից, թե Հովհաննեսը վիճաբանություն է ունեցել սպաներից մեկի հետ: 17 օր հետո զանգ է ստանում, որ որդին գտնվում է Երևանում՝ հոգեբուժարանում: Այն դեպքում, երբ զինկոմիսարիատից հարազատներին տեղյալ չէին պահել, որ զինվորը հոգեբուժարանում է: Նույն կերպ զարմանում են հոգեբուժարանում, որ երիտասարդի ծնողները չեն գալիս որդու մոտ: Հրամանատարը Վարդան Վարդանյանի զանգերին չի պատասխանում, տեղեկանալով, թե ով է զանգողը: Ապա հայրը կապ է հաստատում նաև պաշտպանության նախարարության հետ, համապատասխան բաժին 3 դիմում է գրում, սակայն պատասխան դեռ չի ստացել: Նախկին զինվորի ծնողին փորձում են համոզել, որ այս հոգեկան վիճակում զինվորը հայտնվել է վախի արդյունքում, սակայն հայրը չի հավատում, քանզի մինչ այդ զանգ էր ստացել վիճաբանության մասին: Հայրը ցույց է տալիս տեսանյութում որդու մարմնի վրա եղած բռնությունների հետքերը, որոնք սպիացել են, սակայն երևում են, չնայած արդեն երկու ամսից ավել է անցել:

Ավելի ուշ հոգեբուժարանի տնօրեն Անահիտ Գևորգյանը հայտարարել է, որ Հովհաննեսի հոգեկան հիվանդությունը քրոնիկ բնույթ է կրում, որը նա ժառանգել է ծնողներից մեկից: Այդ տեղեկությունները հաստատվեցին: Պարզվեց, որ Վարդանյանը ժառանգաբար տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ, որը նրան է անցել մայրական կողմից: Տեղեկություններ կան, որ նրա քեռու աղջիկը ևս տառապում է նույն հիվանդությամբ: Սակայան, ոչ Հովհաննեսը, ոչ նրա ծնողները ոչինչ չեն ասել այդ մասին: Բացի այդ, ասվում է, որ կա նրա ծնողների հայտարարությունը, որոնք ժամանակին խնդրել են, որ իրենց տղային բանակ զորակոչեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---