Վալերի Խանուկաև. Իսրայելը շուտով կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Վալերի Խանուկաև. Իսրայելը շուտով կճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի լեռնային հրեաների համայնքի ակտիվ ներկայացուցիչներից մեկը, արվեստի գործիչ, բանաստեղծ ու հրապարակախոս, «Գայանե Խաչատուրյան» միջազգային հիմնադրամի նախագահ Վալերի Խանուկաևը վստահ է, որ Իսրայելը շուտով կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ըստ Խանուկաևի, Իսրայելը չի կարող հաշվի չառնել աշխարհի հրեական համայնքների դրական վերաբերմունքը Հայաստանի ու Արցախի հանդեպ:

«Հրեա մտավորականությունը միշտ սատարել է Հայկական հարցին: Հայոց ցեղասպանության թեման լայնորեն քննարկվել է հրեաների շրջանում: Ավելին, դեռ ղարաբաղյան շարժման սկզբում ղարաբաղցիների ռուսաստանցի պաշտպանների թվում կային նաև հրեաներ: Իսկ Իսրայելը ոչ միայն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ նաև սերտ կապեր կհաստատի Հայաստանի ու հայկական սփյուռքի հետ: Այլ ճանապարհ չկա: Քարերը հավաքելու ժամանկն է»,-նշում է «Գայանե Խաչատուրյան» հիմնադրամի նախագահը՝ ներկայացնելով իր նոր «Քարը» հրապարակումը, հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---