Թուրքիան կավելացնի ներդրումները Եգիպտոսի տնտեսության մեջ

Թուրքիան կավելացնի ներդրումները Եգիպտոսի տնտեսության մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է Եգիպտոսի տնտեսության մեջ ներդրումներն ավելացնել մինչև $5 մլրդ: Այդ մասին Եգիպտոս կատարած այցի ժամանակ հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, այդ նպատակով այսօր ստեղծվել է Ռազմավարական համագործակցության խորհուրդ, որը կոչված է երկու երկրների տնտեսական և մշակութային կապերը նոր, ավելի բարձր մակարդակի հասցնել: «Այդ մեխանիզմն ապագայում մեր պետություններն ավելի ուժեղ կդարձնի»,- հայտնել է նա իր եգիպտացի պաշտոնակից Իսամ Շարաֆի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Թուրքական ներդրողներն արդեն մոտ $1,5 մլրդ են ներդրել տարբեր նախագծերի մեջ: «Մեր կառավարությունը մտադիր է աջակցել դրան, որպեսզի այդ թիվն առնվազն 5 միլիարդի հասցնի»,- նշել է Էրդողանը: Բացի դրանից, թուրքական վարչապետը շեշտել է, որ Կահիրեն ու Անկարան պայմանավորվել են ապրանքաշրջանառություն մշակել:

Եգիպտոսն «արաբական գարնան» երկրներով Էրդողանի շրջագայության առաջին կետն է: Չորեքշաբթի նա կմեկնի Թունիս, իսկ հինգշաբթի` Լիբիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---