ANCA-ն կոչ է արել ԱՄՆ Պետդեպարտամենտին հետաքննել Արցախում խփված ադրբեջանական անօդաչու սարքի գործը

ANCA-ն կոչ է արել ԱՄՆ Պետդեպարտամենտին հետաքննել Արցախում խփված ադրբեջանական անօդաչու սարքի գործը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) նամակ է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որտեղ կոմիտեի ղեկավար Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին հետաքննել Արցախի ՀՕՊ կողմից խփված ադրբեջանական անօդաչու սարքի գործը, որը խախտել էր ԼՂՀ սահմանը: Նամակում Խաչիկյանը նշում է, որ անօդաչու սարքում հայտնաբերված են կանադական NovAtel ընկերության արտադրության դետալներ, որի գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում: Համապատասխանաբար, դա առիթ է տալիս կասկածելու, որ գուցե, ԱՄՆ-ն, անուղղակի կերպով, մասնակից է Ադրբեջանին զենքի մատակարարումներին, ինչը «հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ հանրության սկզբունքներին»: «Ադրբեջանի կողմից սպառազինության մրցավազքը սպառնալիք է խաղաղությանը տարածաշրջանում: Այդ մասին են վկայում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման տևական խախտումները»,-գրում է Քեն Խաչիկյանը՝ նշելով Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ահագնացող վտանգը:

Սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---