Ռոման Կարամզին. Դժվար է ասել, թե ով կհաղթի Մարտիրոսյան-Պիրոգ մենամարտում

Ռոման Կարամզին. Դժվար է ասել, թե ով կհաղթի Մարտիրոսյան-Պիրոգ մենամարտում

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգի ռուս բնռցքամարտիկ Ռոման Կարամզինը, որը սպարինգներ է անցկացնում WBO Europe գոտու տիտղոսակիր Գենադի Մարտիրոսյանի (Ռուսաստան) հետ, ասել է, որ վերջերս հայ բռնցքամարտիկը բարելավել է իր մարզական վիճակը: «Նրա գլխավոր առավելությունն այն է, որ այս պահի դրությամբ նա ֆիզիկապես լավ պատրաստված է: Երբ մենք ռինգում էինք, այնպիսի տպավորություն էր, որ Մարտիրոսյանը գրեթե չի հոգնում: Նման վիճակի հասնելը հեշտ չէ»,-մեջբերում է Կարամզինի խոսքերը allboxing.ru-ն:

Սեպտեմբերի 25-ին Կրասնոդարում Մարտիրոսյանը կվիճարկի WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը Դմիտրի Պիրոգի (Ռուսաստանի) հետ:

Կարամզինը գտնում է, որ մենամարտը հեշտ չի լինի Մարտիրոսյանի համար, քանի որ Պիրոգը ավելի բարձրահասակ է և կաշխատի իր համար ընդունելի տարածությունից: «Գենային դժվար կլինի նրան մոտենալ, բացի այդ նա մի թերություն ունի՝ երբեմն շատ միապաղաղ է գործում ու Պիրոգին դա կարող է առավելություն տալ: Սակայն, դժվար է կանխատեսումներ անել՝ թող հաղթի ուժեղագույնը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---