Նախագահը պարգևատրել է Հայաստանի և սփյուռքի 200 ակնառու գործիչերի անկախության 20-ամյակի առթիվ

Նախագահը պարգևատրել է Հայաստանի և սփյուռքի 200 ակնառու գործիչերի անկախության 20-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ` իրենց բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների, լավագույն արդյունքների հասած վաստակաշատ ներկայացուցիչներ, հայապահպանության գործում նշանակալի ավանդ ունեցած և հայրենիքին զորավիգ եղած մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով:

Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրված, նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ:

Պետական բարձր պարգևների արժանացածներին նախագահը շնորհավորել և մաղթել է հաջողություններ:

«Ինձ համար այս պարգևների հանձնումը պատիվ է, որովհետև այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր ներկայացուցիչներ: Առաջին հերթին հենց նման մարդկանց շնորհիվ է, որ մեր պետությունը կանգուն է և նման մարդկանց շնորհիվ է առաջընթաց արձանագրում մեր ժողովուրդը: 20 տարի առաջվա Հայաստանը և այսօրվա Հայաստանը, այնուամենայնիվ, նույն երկիրն են` նույն լեզվական, մշակութային ու ընտանեկան ավանդույթներով, ինչպես նաև ազգային իղձերով: Մենք միշտ մնալու ենք նույնը, բայց նաև միշտ տարբեր. պահպանողական ու արդիական, ազգային ու միջազգային, միշտ հին ու միշտ նոր: Սա է հավերժության ճանապարհը, եթե հավակնում ենք հավերժի ճամփորդ լինել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Պարգևատրվածների շարքում են` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Արտեմ Սարգսյանը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Արման Կիրակոսյանը, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, էստրադային կատարողներ Վահան Ենոքյանը (Ֆորշ), Ալլա Լևոնյանը և Դավիթ Ամալյանը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը, գեներալ Հայկազ Բախմանյանը և գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը, Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը, «Իմեքս գրուփի» նախագահ Նորայր Խաչատրյանը: Գեներալ-լեյտենանտի հերթական կոչումը ստացել է պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Հատկապես պետք է նշել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` ազգային հարցերով խորհրդական Վան Բայբուրթի պարգևատրումը հայապահպանության գործում ունեցած ավանդի համար:

9  17.09.11 - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնում է պարգևներ ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---