«Շենգավիթը» շարունակում է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգան

«Շենգավիթը»  շարունակում է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին կայացել են Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի 23-րդ տուրի խաղերը: «Միկա-2»-ն իր մարզադաշտում 4:1 հաշվով հաղթանակ է տարել «Գանձասար-2»-ի նկատմամբ:

«Իմպուլս-2»-ը երեք գնդակ է ուղարկել «Փյունիկ-3»-ի դարպաս` ընդունելով ընդամենը մեկ գնդակ: «Փյունիկ-2»-ին հաջողվել է հաղթել «Բանանց-2»-ին, «Շիրակ-2»-ը 4:0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել «Արարատ-2»-ին, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

23-րդ տուրից հետո առաջնությունը 44 միավորով գլխավորուոմ է «Շենգավիթը», որն այս տուրում հանգստանում էր: 2-րդ տեղում «Միկա-2»-ն է, 3-րդ տեղում` «Շիրակ-2»-ը:

23-րդ տուրի խաղերը կայանալու են սեպտեմբերի 13-ին, առաջնության ավարտին մնացել է 4 տուր, վերջին` 27-րդ տուրը կայանալու է հոկտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---