Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է բոլոր մարզիկներին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է բոլոր մարզիկներին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է բոլոր մարզիկներին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նա նշել է, որ անկախությունը հեշտ չի տրվել, բայց հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները:

«Հայ մարզիկները ցույց են տվել անկոտրում կամք: Նրանց հաղթանակների և ձեռքբերումների շնորհիվ Հայաստանի մասին իմացել են աշխարհի բոլոր անկյուններում»,- ասվում է Ծառուկյանի ուղերձում:

ՀԱՕԿ նախագահը նշել է, որ պետք չէ կանգ առնել ձեռք բերվածի վրա և անհրաժեշտ է փորձել նոր բարձունքներ նվաճել. «Մեր մարզիկները գիտեն, որ պետք է լավ հանդես գան Լոնդոնի օլիմպիական խաղերում և Ինսբրուքի ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում: Շնորհավորում եմ բոլորին մեր երկրի անկախության 20-ամյակի կապակցությամբ և մաղթում եմ նորանոր հաջողություններ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---