Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչի ամենասիրելի տոնը սեպտեմբերի 21-ն է

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչի ամենասիրելի տոնը սեպտեմբերի 21-ն է

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ իր ամենասիրելի տոնը սեպտեմբերի 21-ն է. «Մեր երկրի անկախությունը շատ մեծ և կարևոր ձեռքբերում է: Յուրաքանչյուր հայ պետք է ջանա իր երկիրն արժանապատվությամբ ներկայացնել և իր աշխատանքով նպաստել Հայաստանի զարգացմանը»:

Մինասյանը նշել է, որ 20 տարվա ընթացքում Հայաստանը հսկայական ձեռքբերումներ է ունեցել, այդ թվում և սպորտում: «Անհատական սպորտաձևերում բազմաթիվ հաղթանակներ և մեդալներ կան: Թիմայիններից կարող եմ առանձնացնել հաղթանակը շախմատի Օլիմպիադայում և աշխարհի առաջնությունում: Ուրախացնում են նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաջողությունները: Մենք բոլորս ասում ենք, որ վերջին 2 տարիներին մեր հավաքականը լավ խաղ է ցուցադրում, բայց ուզում եմ նշել, որ դա երկար տարիների աշխատանք է, հատկապես սկսած 2001 թվականից»,- ասել է Մինասյանը:

Մարզիչը նշել է նաև, որ հավաքականի վերջին հաղթանակները յուրօրինակ նվեր են Հայաստանի անկախության 20-ամյակին. «Շնորհավորում եմ բոլորին այս հիանալի օրվա կապակցությամբ, մենք պետք է փայփայենք մեր երկիրն ու անենք ամեն ինչ` ի բարօրություն նրա»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---