Հայաստանի հավաքականը բարձրացել է 44-րդ տեղը FIFA-ի սեպտեմբերյան վարկանիշում

Հայաստանի հավաքականը բարձրացել է 44-րդ տեղը FIFA-ի սեպտեմբերյան վարկանիշում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ FIFA-ն, հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքը 27 հորիզոնականով և զբաղեցրել է ռեկորդային՝ 44-րդ տեղը: Հավաքականն իր հաշվին ունի 610 միավոր:

Հայ ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում երկու խաղ են անցկացրել սեպտեմբերին և երկուսում էլ խոշոր հաշվով հաղթանակ տարել՝ Անդորրային հաղթել ենք 3:0 հաշվով, իսկ Սոլվակիային՝ 4:0 հաշվով: Հայ ֆուտբոլիստները B խմբում 14 միավորով 3-րդ տեղում են: Հոկտեմբերի 7-ին Երևանում Հայաստանի հավաքականը կընդունի Մակեդոնիայի հավաքականին, իսկ 11-ին՝ կխաղա Իռլանդիայի հետ:

B խմբում Հայաստանի մրցակիցները FIFA-ի սեպտեմբերյան վարկանիշում զբաղեցնում են հետևյալ տեղերը՝ Ռուսաստանը 13-րդն է, Սլովակիան նահանջել է 39-րդ տեղը, Իռլանդիան բարձրացել է 29-րդ տեղը, Մակեդոնիան նույնպես վատթարացրել է իր վարկանիշը և 94-րդ տեղում է: Անդորրան 203-րդ տեղում է:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1605 միավորով: Երկրորդ տեղում է աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականը (1571): 3-րդ տեղում է Գերմանիայի հավաքականը (1290 միավոր):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---