Գնդապետ Ալմասյան. Յուրաքանչյուր զորահանդես բանակի հզորությունը ցուցադրելու լավ հնարավորություն է

Գնդապետ Ալմասյան. Յուրաքանչյուր զորահանդես բանակի հզորությունը ցուցադրելու լավ հնարավորություն է

PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված շքերթը շատ տպավորիչ էր, և մենք ուրախ ենք, որ ամեն ինչ լավ անցավ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քրիստ Ալմասյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր զորահանդես բանակի հզորությունը ցուցադրելու լավ հնարավորություն է: «Մենք հպարտանում ենք այն ամենով, ինչ ցույց տվեցինք շքերթի ժամանակ, և կարծում եմ, որ հայկական բանակի մարտունակությունը բարձր մակարդակում է»,- ասել է նա` հավելելով, որ տարեցտարի այն ավելի հզոր է դառնում:

Գնդապետ Միքայել Միքայելյանն իր հերթին ասել է, որ դժվար է նկարագրել, թե ինչ տպավորություն է թողել շքերթը, «քանի որ այնպիսի տպավորություն է, որ բանակը մեր երեխան է, և մենք ուրախանում ենք նրա ձեռքբերումներով ու հաջողություններով»: Նրա խոսքով, զորահանդեսը ցույց տվեց, որ հայկական բանակը մարտունակ է և կարող է պաշտպանել իր երկիրը: Նա նշել է նաև, որ մի քանի տարի հետո բանակն ավելի հզոր կլինի:

Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդես, որի ժամանակ ցուցադրվեցին «Կռունկ» հայկական արտադրության անօդաչու սարքերը: Բացի այդ, զորահանդեսին մասնակցում էին «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, C-300 զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև առանձին շարասյուներով ռուսական բանակի ու Արցախի ՊԲ զինծառայողներ: Զորահանդեսին մասնակցում էին նաև բանակում ծառայող հայ եկեղեցու սպասավորները:

58  21.09.11 - ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսին
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---