Վրաստանում մեծ շուքով նշվել է Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձը

Վրաստանում մեծ շուքով նշվել է Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկիզբ առավ հանդիսավոր միջոցառումների շարքը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին:

Այն սկսվեց Թբիլիսիի կոնսերվատորիայի շենքում կազմակերպված «Լուսանկարչական էտյուդներ Հայաստանից» ցուցահանդեսով, որին ներկայացված էին ճանաչված լուսանկարիչներ Յուրի Մեչիտովի, Մայա Դեիսաձեի, Յուրի Ակուլյանի, Վալերի Ունանյանցի և Ազատ Մանուկյանի` վերջին տարիների ընթացքում Հայաստանում արված լուսանկարները: Ցուցահանդեսը բացեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Ցուցահանդեսից հետո կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացավ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ և նշեց, որ Հայաստանը ոչ միայն ավելի քան երեք միլիոն հայաստանցիների, այլև միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորանքի խոսքը հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:

Այնուհետև Հայաստանի դեսպանը հրապարակեց Վրաստանի հայ համայնքի վաստակաշատ ներկայացուցիչների անունները, ովքեր պարգևատրվել են ՀՀ մշակույթի, սփյուռքի, կրթության և գիտության նախարարությունների մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերով և շնորհակալագրերով:

Առաջին օրվա տոնական միջոցառումների շարքն ավարտվեց համերգով, որի ժամանակ Թբիլիսիի հանրաճանաչ երգիչների և համույթների կատարմամբ հնչեցին ՀՀ օրհներգը, հայկական հայրենասիրական և ժողովրդական երգեր, հաղորդում է :

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---