Հայ բռնցքամարտիկները Բաքվում կայանալիք ԱԱ-ում, հավանաբար, կապրեն առանձին կացարանում

Հայ բռնցքամարտիկները Բաքվում կայանալիք ԱԱ-ում, հավանաբար, կապրեն առանձին կացարանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Թբիլիսի, որտեղից կմեկնի Բաքու՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում PanARMENIAN.Net ի թղթակցին ասել են, որ Թբիլիսիում հայկական պատվիրակությանը կդիմավորի ադրբեջանական կողմի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը: Կազմակերպիչները խոստացել են, որ կապահովեն հայկական կողմի անվտանգությունը, ինչպես դա արվեց բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ: «Մեր ֆեդերացիան Ադրբեջանի սպորտի նախարարությունից պաշտոնական նամակ է ստացել հայ մարզիկների անվտանգությունն ապահովելու մասին: Դեռ պարզ չէ, որտեղ նրանք կիջևանեն, սակայն, հավանաբար, դա առանձին տարածք կլինի»,-ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի բռնցքամարտի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Բաքու են մեկնել նաև սպորտի ու երիտասարդության նախարարի խորհրդական Հովսեփ Սահակյանը, գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, մարզիչներ Կարեն Աղամալյանն ու Մեխակ Ղազարյանը, մասաժիստ Հարության Պռազյանը:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Հովհաննես Դանիելյանը (49կգ ք/կ), Հովհաննես Բոչկովը (56 կգ ք/կ), Վլադիմիր Սարուխանյանը (60կգ ք/կ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ ք/կ), Սամվել Մաթևոսյանը (69կգ ք/կ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ք/կ), Արթուր Խաչատրյանը (81կգ ք/կ) և Արմեն Սիմոնյանը (+91 կգ ք/կ):

Աշխարհի առաջնությունը մեկնարկում է սեպտեմբերի 22-ին և կավարտվի հոկտեմբերի 10-ին, այն վարկանիշային կլինի: Օլիմպիական ուղեգրեր կարող են նվաճել 1-8 տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---