Կրինա Ռոդիք Պրունարիու. Ռումինիան կսատարի միջազգային նորմերի հիման վրա ղարաբաղյան կարգավորման ցանկացած լուծման

Կրինա Ռոդիք Պրունարիու. Ռումինիան կսատարի միջազգային նորմերի հիման վրա ղարաբաղյան կարգավորման ցանկացած լուծման

PanARMENIAN.Net - Ռումինիան կսատարի միջազգային նորմերի հիման վրա ղարաբաղյան հակամարտության կողմերի կարգավորման ցանկացած լուծման և դրսից լուծումներ չի ընդունում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն: «Միայն կողմերի ընդունած հանգուցալուծումը կարող է երկարատև խաղաղություն ապահովել և նպաստել այդ երկրների զարգացմանը: Հակամարտությունները տարբեր են լինում, տարբեր են նաև դրանց լուծումները, սակայն, դրանք երբեք չպետք է դուրս գան միջազգային իրավունքի շրջանակներից»,-ասել է նա:

Ընդ որում, դեսպանը նշել է, որ Ռումինիան լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը և գտնում է, որ նրա միջնորդական ռեսուրսները սպառված չեն:

4  23.09.11 - ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---