Հայաստանի դեսպանը Արգենտինայի մշակութային և քաղաքական գործիչներին ներկայացրել է Հայաստանի պատմությունը

Հայաստանի դեսպանը Արգենտինայի մշակութային և քաղաքական գործիչներին ներկայացրել է Հայաստանի պատմությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Բուենոս Այրեսի հայկական թաղամասում գտնվող «Սիրանուշ» հանդիսությունների սրահում կազմակերպվեց ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին:

Իրենց շնորհավորանքները ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին հայտնեցին Արգենտինայի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Սենատի անդամներ, նահանգային եւ մայրաքաղաքի օրենսդիր մարմինների պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Արգենտինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակներ: Ընդունելությանը ներկա էին նաեւ Արգենտինայի գիտական, կրթական եւ մշակութային շրջանակների, ոչ պետական հաստատությունների ներկայացուցիչներ, ազգային բարերարներ, գործարարներ, արվեստագետներ, արգենտինահայ համայնքի անդամներ:

Ներկաների առջեւ ելույթ ունեցավ Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ով ներկայացրեց մեր պետության անցած 20-ամյա ուղին, այդ ժամանակահատվածում հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներն ու ձեռքբերումները, անդրադարձավ հայ-արգենտինական հարաբերություններին` կարեւորելով արգենտինահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցության զարգացման գործում:

Ընդունելության ընթացքում Լա Պլատայի օպերային թատրոնի մենակատար Ալլա Ավետիսյանի ու արգենտինահայ համայնքում ճանաչված երգիչ Վրույր Սարգսյանի կատարմամբ հնչեցին Հայաստանի եւ Արգենտինայի օրհներգերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---