Արդյո՞ք հաքերները առևանգե՞լ են ՀՀ երեք օպերատորների բաժանորդների բազան՝ օպերատորների մեկնաբանությունները

Արդյո՞ք հաքերները առևանգե՞լ են ՀՀ երեք օպերատորների բաժանորդների բազան՝ օպերատորների մեկնաբանությունները

PanARMENIAN.Net - Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի կողմից տարածվել է տեղեկություն այն մասին, թե անհայտ հաքերներ ապօրինի մուտք են գործել Հայաստանի երեք օպերատորների՝ ԱրմենՏելի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օրանժ Արմենիայի տվյալների բազա և տիրանալով դրանց՝ վաճառում են բաժանորդների տվյալները։

Թերթը հղում է կատարել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Հովսեփյանին։ Նշված բաժինը այս տեղեկությունները դեռևս չի մեկնաբանում։

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի հանրային կապերի պատասխանատու Վահե Իսահակյանն ասաց, որ այս պահին ընկերությունը զերծ է մնում որևէ մեկնաբանությունից կապված տեղեկությունների ճշմարտության հետ։

Օրանժ Արմենիա ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ չի կարող մեկնաբանություններ անել։ «Այս պահին մենք փորձում ենք հասկանալ, թե ինչից է ծագել ինֆորմացիան և ինչի մասին է խոսքը և մեկնաբանություններ չենք կարող անել»,-նշեց նա։

ԱրմենՏել ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընկերությունն այդ ինֆորմացիային տեղեկացել է հենց ԶԼՄ-ներից։

«ԱրմենՏելը չի հանդիսանում այդ տեղեկության տարածողը։ Ես միայն կարող եմ ասել, որ ԱրմենՏելի բաժանորդների տվյալները բարձր պաշտպանվածություն ունեն և 24 ժամ գտնվում են վերահսկողության տակ։ Մեր բաժանորդների բազան կապված չէ ինտերնետի հետ և որևէ հաքեր չի կարող որևէ էլեկտրոնային միջոցով տիրանալ դրանց։ Տվյալները արտաքին աշխարհի հետ կապված չեն»,- նշեց Անուշ Բեղլոյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---