ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ ՀՀ շուկայում ներդնում է հաճախորդների սպասարկումը Skype համակարգով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ ՀՀ շուկայում ներդնում է հաճախորդների սպասարկումը Skype համակարգով

PanARMENIAN.Net - Հաճախորդների սպասարկման մեթոդների ընդլայնման նպատակով առաջին անգամ Հայաստանի բանկային շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ն հայտարարում է «Առցանց խորհրդատու» ծառայության մեկնարկի մասին: Այս ծառայությունը դարձել է ևս մեկ գործող միջոց հաճախորդի և Բանկի փոխհարաբերության միջև` հատկապես հարմար Ինտերնետային ցանցից ակտիվ օգտվողների համար:

Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ՎՏԲ-Հայաստան Բանկի բարձր որակավորում ունեցող մասնագետները կկարողանան online ռեժիմում պատասխանել հաճախորդին: ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները գտնվելով արձակուրդում կամ գործուղման մեջ կարող են անվճար զանգահարել Բանկ Skype-ի միջոցով և ստանալ խորհրդատվություն Բանկի բոլոր ծառայություների մասին, ճշտել մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների և տերմինալների հասցեները, և այլն: Skype համակարգով խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Բանկի պաշտոնական կայքը` www.vtb.am և սեղմել «Առցանց խորհրդատու» կոճակը:

«Առցանց խորհրդատու» ծառայության ներդրումը թույլ է տալիս բարձրացնել մեր հաճախորդների սպասարկման արդյունավետությունը և արագությունը, և ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի իմիջը որպես ՀՀ բանկային բնագավառում ինովացիոն առաջատարներից մեկը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

«Առցանց խորհրդատու» ծառայությունը հասանելի է աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից 18:30:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---