Յուրա Մովսիսյան. B խմբում Հայաստանի հավաքականը կարող է գրավել առավելագույնը երկրորդ տեղը

Յուրա Մովսիսյան. B խմբում Հայաստանի հավաքականը կարող է գրավել առավելագույնը երկրորդ տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Անկախ սպորտային թերթին» տված հարցազրույցում ասել է, որ Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլի B խմբում Հայաստանի հավաքականը կկարողանա առավելագույնը զբաղեցնել երկրորդ տեղը.«Դա շատ բարդ խնդիր է, սակայն, մենք կանենք հնարավորը, նպատակին հասնելու համար: Գլխավորը երբեք չհանձնվելն է»:

Մովսիսյանը նշել է, որ հայ ֆուտբոլիստներից շատերին պակասում է փորձը, սակայն, մրցավարները ևս խանգարեցին Հայաստանի հավաքականին պահպանել մրցաշարային տեմպը խաղաշրջանի միջին մասում:

«Ռուսաստանի հետ խաղից հետո մեզ համար յուրաքանչյուր խաղը վերջին շանսն է: Կարծում եմ, որ օբյեկտիվորեն B խմբի լավագույն թիմը ՌԴ հավաքականն է: Սակայն, սխալվել այլևս չի կարելի, մենք պարտավոր են հաղթել և Մակեդոնիային, և Իռլանդիային»,-ասել է նա:

Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի հետ կհանդիպի հոկտեմբերի 7-ին Երևանում, իսկ Իռլանդիայի հետ՝ հոկտեմբերի 11-ին արտագնա: Հայկական թիմը 14 միավորով այժմ 3-րդ տեղում է, Ռուսաստանն ունի 17 միավոր, իսկ Իռլանդիան՝ 15:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---