«Շենգավիթը» Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի առաջնության ավարտից երկու 2 տուր առաջ վաղաժամ նվաճել է ոսկե մեդալները

«Շենգավիթը» Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի առաջնության ավարտից երկու 2 տուր առաջ վաղաժամ նվաճել է ոսկե մեդալները

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի 25-րդ տուրից հետո «Շենգավիթը» վաղաժամ նվաճել է ոսկե մեդալները: Այս փուլում «Շենգավիթը» 2:1 հաշվով հաղթել է «Բանանց-2»-ին և վաղաժամ առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճել է չեմպիոնի կոչունը: Թիմը վաստակել է 50 միավոր և 8 միավորով գերազանցում է «Միկա-2»-ին, որը 2-րդ տեղում է:

25-րդ տուրում «Միկա-2» ջախջախիչ 8:0 հաշվով հաղթանակ տարավ «Արարատ-2»ի հանդեպ: Երկրորդ խոշոր հաշիվը գրանցվեց «Փյունիկ-3»-«Գանձասար-2» խաղում,երևանյան թիմը հաղթեց 5:2 հաշվով:

«Փյունիկ-2»-ը 3:0 հաշվով առավելության հասավ «Իմպուլս-2»-ի հանդեպ և 36 միավորով 3-րդ տեղում է:

26-րդ տուրի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 4-ին, իսկ առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---