Android Market-ում հասանելի է երեխաներին հայերեն այբուբենը սովորեցնող iBuben ծրագիրը30 սեպտեմբերի 2011 - 09:04 AMT PanARMENIAN.Net - Խաղերի նախագծմամբ զբաղվող Kidostate ընկերությունը ստեղծել է կրթական ծրագիր 3-5 տարեկան երեխաների համար։ Ծրագիրը կոչվում է iBuben։ Ծրագրի միջոցով երեխաները մեկ շաբաթում կարող են սովորել ողջ հայերեն այբուբենը և թվերը։ Ծրագիրը լի է գունավոր նկարներով և պատկերներով։ Նախագծի կառավարիչ Ալբերտ Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեկ շաբաթը երաշխավորված է, քանի որ նախապես կատարել են փորձարկումներ 3-5 տարեկան երեխաների շրջանում։ «Ծրագրում առկա բոլոր նկարների հեղինակն է անիմատոր Ագաթա Բադալյանը։ Մենք ուրախ ենք ներկայացնել այս փոքր ծրագիրը երեխաներին, այն շատ զվարճալի է»,-նշեց Ալբերտ Պողոսյանը։ iBuben ծրագիրը ունի և՛ iOS և՛ Android տարբերակներ։ Այս պահին հասանելի է միայն Android 1,6 և ավելի բարձր տարբերակների համար։ iBuben-ը կարելի է ներբեռնել անվճար Android Market-ից։ Ալբերտ Պողոսյանի խոսքով, մի երկու օր է, ինչ ծրագիրը տեղադրված է Android Market-ում և արդեն հասցրել է ներբեռնվել 100 անգամ։ Ալբերտ Պողոսյանի խոսքով, Kidostate ընկերությունը շատ շուտով կհայտնի նաև իր հաջորդ նմանատիպ կրթական նախագծի մասին, որի վրա այժմ աշխատում են նախագծողները։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |