Samsung-ը թողարկել է նոր Galaxy Tab 7.0 Plus-ը

Samsung-ը թողարկել է նոր Galaxy Tab 7.0 Plus-ը

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը հայտնել է նոր Galaxy Tab 7.0 Plus-ի թողարկման մասին։ Սա Samsung-ի պլանշետների Galaxy ընտանիքի 4-րդ պլանշետն է։ Galaxy Tab 7.0 Plus-ն ունի 1.2GHz dual-core պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն (RAM)։ Ի տարբերություն Galaxy Tab 7.7-ի, 8.9-ի և 10.1-ի՝ 7.0 Plus-ն ունի PLS LCD touchscreen 768×1024 որոշմամբ (resolution)։ Այս մասին հաղորդում է Geek.com-ը։

Galaxy Tab 7.0 Plus –ն ունի դիմացի և ետևի տեսախցիկ՝ համապատասխան 2 և 3 մեգապիքսել։ 7.0 Plus-ն ունի երկու տարբերակ 16Գբ և 32Գբ, որոնց Wi-Fi-ը և Bluetooth-ը ներկառուցված են։

Galaxy Tab 7.0 Plus-ն աշխատում է Android 3.2 օպերացիոն համակարգով։ Պլանշետի մարտկոցը 4100mAh է։ Ընկերությունը դեռ ոչ մի տեղեկություն չի տարածում պլանշետի արժեքի մասին, սակայն ենթադրվում է, որ այն ավելի մատչելի կլինի, քան մյուս պլանշետները՝ դատելով ավելի թույլ պարամետրերից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---