Անկարայում կայանալիք ուշուի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 8 մարզիկներ

PanARMENIAN.Net - Հայաստանի ուշուի հավաքականը հոկտեմբերի 4-ին մեկնելու է Թուրքիա, որտեղ հոկտեմբերի 6-15-ը տեղի է ունենալու աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ավանդական ուշուի ազգային ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը հոկտեմբերի 3-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նրան անհանգստացնում են ոչ օբյեկտիվ մրցավարները: «2010-ին Անթալիայում կայացավ Եվրոպայի առաջնությունը և այնտեղ մրցավարները խանգարեցին մեր մարզիկներին: Չնայած դրան, մեր մարզիկներին հաջողվեց նվաճել 2 ոսկե և 10 բրոնզե մեդալ: Կարծում եմ, որ այս տարի պատկերը կրկնվելու է»,- ասել է Չոբանյանը:

Նրա խոսքով, Հայաստանը մարզիկներից բացի ներկայացնելու են երեք մրցավարներ. «Երեկ ինձ զանգահարել և ասել են, որ մրցավարների հետ կապված խնդիրներ կան: Մեր մրցավարները միջազգային կարգ ունեն և մենք պնդելու ենք, որպեսզի նրանք դատեն մեր մարտերը»:

Անկարայում կայանալիք աշխարհի առաջնությանը մեկնելու են 8 մարզիկներ, որոնցից 6-ը հանդես են գալու մենամարտերում, երկուսը` «ուշուի համալիրներ» տեսակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---