Գալուստ Սահակյան. Երկխոսությունը մշտական գործընթաց է, ոչ թե պարտադրանք՝ այսօր ուզում եմ, վաղը՝ ոչ

Գալուստ Սահակյան. Երկխոսությունը մշտական գործընթաց է, ոչ թե պարտադրանք՝ այսօր ուզում եմ, վաղը՝ ոչ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանել է կոալիցիայի աշխատանքային խմբի երեկ կայացած նիստը ՀԱԿ-ի հետ երկխոսությունը շարունակելու մասին: «Երկխոսությունը մշտական գործընթաց է, ոչ թե պարտադրանք՝ այսօր ուզում եմ, վաղը՝ ոչ»,-հայտարարել է նա: Ըստ նրա, չի կարելի ըստ ցանկության կասեցնել կամ վերսկսել երկխոսության գործընթացը: «Մենք խաղալիք չենք»,-ասել է նա:

Ընդ որում, Սահակյանը նշել է, որ երկխոսությունը շարունակվում է նաև այժմ, իշխանությունների ու ՀԱԿ-ի հրապարակային ելույթներում:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան հերթական արտոնված հանրահավաքում որոշվեց, որ ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հանրահավաքներն ու նստացույցը կտևեն 7 օր, հետո նոր որոշում կկայացվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---