ԵԱՀԿ-ն բարձր է գնահատում Ռուսաստանի ակտիվությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

ԵԱՀԿ-ն բարձր է գնահատում Ռուսաստանի ակտիվությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

PanARMENIAN.Net - Որպես հաշտեցման հիմք` վստահության կառուցումն անհրաժեշտ պայման է տարածաշրջանում երկարաձգված հակամարտությունների կարգավորման գործում առաջընթացի համար: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Ձանյերայի հոդվածում, որը հրապարակվել է ռուսական «Կոմերսանտ» թերթում:

«Աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` տեղում լարվածության հետագա սրումը թույլ չտալու հետ միասին, աշխատանքի ևս մեկ առաջնահերթ ուղղություն է, որով ՌԴ-ի և ԵԱՀԿ մյուս առանցքային անդամների դիրքերը համընկնում են: Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ՌԴ նախագահի անձնական ներգրավվածությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև գերագույն մակարդակով բանակցություններին աջակցելու գործում կարգավորման որոնման կարևոր տարրեր են»,- նշվում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հոդվածում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---