Գալուստ Սահակյան. Ոսիկանությունը պետք է դադարեցնի ՀԱԿ-ի անօրինական ակցիան Ազատության հրապարակում

Գալուստ Սահակյան. Ոսիկանությունը պետք է դադարեցնի ՀԱԿ-ի անօրինական ակցիան Ազատության հրապարակում

PanARMENIAN.Net - Ոսիկանությունը պետք է դադարեցնի Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքն Ազատության հրապարակում, քանի որ այն արտոնված չէ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Եթե ինձ հարցնեին, ես մեկ օր անգամ թույլ չէի տա, քանի որ դա օրենքի խախտում է»,- հայտնել է նա: Նրա խոսքով` ոստիկանությունն ինքն է խախտում օրենքը, հանդուրժողականորեն վերաբերվում ՀԱԿ-ի ակցիային, որպեսզի ավելորդ լարվածություն չստեղծի:

Ընդ որում, նա չի մեկնաբանել, թե Ոստիկանությունն ինչպես պետք է արգելի ՀԱԿ-ի ակցիան` նկատելով միայն, որ Ոստիկանության բոլոր լիազորությունները նշված են «Ոստիկանության մասին» օրենքում:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հանրահավաքը ցրելու փորձի դեպքում 2008թ. մարտյան դեպքերի կրկնության հնարավորությանը, ապա Սահակյանը հայտնել է, որ «եթե Տեր-Պետրոսյանն ուզենա, ապա կկրկնվեն»:

Սկսած սեպտեմբերի 30-ից` ընդդիմության հանրահավաքները շուրջօրյա ակցիաների են վերաճել: Այս որոշումից հետո հավաքվածները սկսել են Ազատության հրապարակում վրաններ ամրացնել: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խոչընդոտում ցուցարարների ազատ ելումուտին հրապարակ: ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում հավաքվածներին հաղորդել է, որ շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցերը կշարունակվեն 7 օր, այնուհետև կընդունվի որոշում դրանց շարունակման կամ դադարեցման մասին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---