Ջավախքի հայերը խնդրում են Նիկոլյա Սարկոզիին ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին

Ջավախքի հայերը խնդրում են Նիկոլյա Սարկոզիին ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին

PanARMENIAN.Net - Ջավախահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը բաց նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին՝ խնդրելով հոկտեմբերի 6-7 տարածաշրջանային այցի շրջանակներում Վրաստան այցի ժամանակ ուշադրություն դարձնել ջավախահայերի խնդիրներին: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Վրաստանի այդ հայաբնակ շրջանում, որը սահմանակից է Հայաստանին ու Թուրքիային, աստիճանաբար սրվում է հումանիտար իրավիճակը:

«Վրաստանի իշխանությունները, կոպտորեն խախտելով միջազգային պարտավորությունները, նոր քայլեր են ձեռնարկում ջավախահայերի քաղաքական, քաղաքացիական, լեզվային, կրթական, կրոնական իրավունքները սահմանափակելու համար»,-ասվում է նամակում: Նամակում նշվում է, որ յուրաքանչյուր հակազդեցություն իշխանություններին ապօրինի գործողությունների է հանգեցնում:

«2008թ. հուլիսին ձերբակալվել և 10 տարվա ազատազրկման է դատապարտվել քաղաքական ջավախահայ գործիչ Վահանգն Չախալյանը»,-ասվում է նամակում:

Նշվում է նաև, որ Վրաստանի իշխանությունները հայտարարում են, թե անդամակցությունը ԵՄ-ին Վրաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, սակայն Սահակաշվիլիի վարչակազմի քաղաքականությունը հայազգի իրենց քաղաքացիների հանդեպ հակասում է եվրոպական չափանիշներին: «Մենք դիմում ենք Ձեզ խնդրելով վրաց ձեր պաշտոնակցի հետ զրույցում արծարծել նաև Վրաստանի հայ համայնքի խնդիրները»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---