ՌԴ-ն պատրաստ է հանդես գալ որպես ուժի չկիրառման երաշխավոր Աբխազիայի, Վրաստանի ու Հարավային Օսեթիայի միջև

ՌԴ-ն պատրաստ է հանդես գալ որպես ուժի չկիրառման երաշխավոր Աբխազիայի, Վրաստանի ու Հարավային Օսեթիայի միջև

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես ուժի չկիրառման երաշխավոր Աբխազիայի, Վրաստանի ու Հարավային Օսեթիայի միջև: Այդ մասին հայտարարել է պետական քարտուղար, ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գրիգորի Կարասինը՝ մեկնաբանելով Անդրկովկասի շուրջ ժնևյան բանավեճի 17-րդ ռաունդի արդյունքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք նաև ասացինք, որ կողջունեինք նման պարտավորությունների ստանձնումը ԱՄՆ-ի ու ԵՄ կողմից: Մենք այսօր մանրամասն պարզաբանեցինք, թե ինչու ենք այս տարբերակը համարում շատ ավելի գործուն, քան ուղղակի հայտարարությունները ուժի չկիրառման մասին»,-ասել է Կարասինը:

«Երաշխիքները ենթադրում են ուժի չկիրառում, առաջին հերթին, հենց երաշխավորների կողմից, ինչպես նաև խիստ դիտարկում տարածաշրջանային մակարդակով: Բացի այդ, նման հեղինակավոր հայտարարությունն ի նպաստ միակողմանի պարտավորությունների կսթափեցներ այն քաղաքական ուժերի ու խմբերի մոտեցումները, որոնք կցանկանան դիմել արկածախնդրության»,-ասել է նա: Ըստ դիվանագետի, եթե նման երաշխիքներ տրվեն և եռակողմ լինեն, այսինք ԵՄ-ն ու ԱՄՆ-ն սատարեն, դա լրացուցիչ դինամիկա կհաղորդի բանավեճին:

Նա հայտնեց նաև, որ վրացական կողմը կտրականապես դեմ հանդես եկավ ռուսական առաջարկին ու պահանջեց ՌԴ-ից հայտարարել Վրաստանի դեմ ուժ չկիրառելու մասին: «Մենք սկզբունքորեն դեմ ենք դրան, քանի որ չենք համարում մեզ հակամարտող երկիր և գտնում ենք, որ ուժի չկիրառման մասին 3 հայտարարությունները միանգամայն բավարար են, որ իրավիճակը վերահսկվւ»,-ասել է Կարասինը:

Ըստ նրա, ԵՄ-ի ոի ԱՄՆ-ի արձագանքը ռուսական առաջարկներին «անհստակ էր ու բացասական»: «Սակայն, դրանք ուղղակիորեն չմերժվեցին: Դա հուշում է, որ այդ տարբերակի քննարկումը շարունակելու շանսերը պահպանվում են»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---