Նաբիհ Բերրի. Լիբանանահայ համայնքը յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում երկու պետությունների միջեւ

Նաբիհ Բերրի. Լիբանանահայ համայնքը յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում երկու պետությունների միջեւ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երեւանում գտնվող Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց երկու բարեկամ երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: ԱԳ նախարարը նշեց նաեւ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ իրավապայմանագրային ընդգրկուն դաշտի առկայությունը` որակելով այն որպես երրկողմ մշտապես զարգացող հարաբերությունների գրավական: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, առեւտրատնտեսական բնույթի մի շարք հարցերի:Երկուստեք առանձնակիորեն ընդգծվեց միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը միջպետական հարաբերությունների զարգացման համար: ՆաբիհԲերրին նշեց, որ լիբանանահայ համայնքը կարեւոր դեր է կատարում երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում եւ յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում երկու պետությունների միջեւ:

Զրուցակիցները քննարկեցին միջինարեւելյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների կարգավորման հնարավորությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---