Չեչնիային ֆինանսական միջոցներ է տալիս Ալլահը, գտնում է Ռամզան Կադիրովը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Գռոզնիի օրվա ճոխ տոնակատարության ժամանակ նախատեսված են համաշխարհային էստրադայի աստղերի ելույթները, այդ թվում Շակիրայի և Վանեսսա Մեյի, այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ պատասխանելով «Նորությունների ռուսական ծառայության» թղթակցի հարցին հանրապետության ֆինանսավորման աղբյուրների մասին, հայտարարել է, որ հանրապետությանը միջոցներ է տալիս Ալլահը: «Ալլահն է տալիս: Չգիտեմ: Չգիտեմ որտեղից են հայտնվում փողերը», ասել է Կադիրովը:

Կադիրովը, որի ծննդյան օրը հոկտեմբեի 5-ին է, որոշել է ծննդյան օրն անցկացնել ընտանեկան շրջապատում և արգելել է հանդիսություններ կազմակերպել այդ առիթով՝ առաջարկելով փոխարենը կազմակերպել Քաղաքի օրը Գրոզնիում: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Գրոզնիում սպասում են դերասաններ Քեվին Քոսթներին, Հիլարի Սուոնկին և Եվա Մենդեսին, ինչպես նաև ջութակահար Վանեսսա Մեյին, որին մեկ ելույթի համար կվճարեն 500 հազար դոլար: Նախատեսվում են նաև հրավառություն և լազերային շոու: Մինչդեռ, ըստ «Ռոսստատի», Չեչնիան ՌԴ տարածաշրջաններից ամենաշատն է ֆինանսավորվում դաշնային բյուջեից: Ավելի վաղ Չեչնիայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Աբդուլլա Մագոմադովը հայտնել է, որ Չեչնիայի կառավարությունը ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարարությանն առաջարկել է իր նախագիծն ընդգրկել «Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի զարգացման» ծրագրում՝ մինչև 2025թ. խնդրելով 498,289 մլրդ ռուբլի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---