Վլադիմիր Ժարիխին. Սարկոզիի ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ կարևոր է Փարիզի երկարաժամկետ քաղաքականության տեսանկյունից

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ կարևոր է Փարիզի երկարաժամկետ քաղաքականության տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների հարցերով ռուս փորձագետ Վլադիմիր Ժարիխինը:

«2008-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև իրավիճակը ցույց տվեց, որ Սարկոզին այնան քաղաքական իմաստությwuն ունի, որպեսզի առաջարկի փոխզիջումային լուծումեր: Ուստի Ֆրանսիայի նախագահի այցը տարածաշրջան կարևոր է նրա կողմից Հարավային Կովկասի իրավիճակը գնահատելու առումով»,- ասել է Ժարիխինը:

«Այցի ընթացքում կայացվելիք որոշումները և դիրքորոշումները ներգրավվելու են Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերակայությունների մեջ ընտրությունների ցանկացած ելքի դեպքում»,- ասել է ռուս փորձագետը:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության լուծման համար Սարկոզիի այցի կարևորության մասին հարցին` նա նշել է, որ դա հնարավոր է միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նույնանման դիրքորոշման դեպքում:

Հոկտեմբերի 6-7-ը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին այցելելու է Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---