Քրիստոնեա-դեմոկրատական միությունն առանձին չի մասնակցի 2012-ի խորհրդարանական ընտրություններին

Քրիստոնեա-դեմոկրատական միությունն առանձին չի մասնակցի 2012-ի խորհրդարանական ընտրություններին

PanARMENIAN.Net - Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը բացառում է իր կուսակցության առանձին մասնակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններին: «Դա անհեռանկարային է և պահանջում է մեծ միջոցներ, և մեր կուսակցությունը չի կարող իր վրա նման բեռ վերցնել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Լրագրողների հարցին այն լուրերի վերաբերյալ, որ նա ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ ցուցակով, Հարությունյանը հայտարարել է, որ նման քննարկում դեռ չի եղել: Նա նշել է, որ նրա կուսակցությունն ակտիվ համագործակցել է ՀՀԿ հետ 2008-ի ընտրությունների ժամանակ և աջակցել նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: «Ես ոչինչ չեմ բացառում»,- ասել է նա և հավելել, որ ցանկացած քաղաքական ուժի ցուցակներով մասնակցության համար պետք է առաջին հերթին այդ ուժի ցանկությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---