Ռոդենի հեղինակած արձանը Ֆրանսիան Հայաստանին է նվիրում Ֆրանս Տելեկոմ Orange աջակցությամբ

Ռոդենի հեղինակած արձանը Ֆրանսիան Հայաստանին է նվիրում Ֆրանս Տելեկոմ Orange աջակցությամբ

PanARMENIAN.Net - Orange Armenia ընկերությունից տեղեկացնում են, որ Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարը այսօր կժամանի Հայաստան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցի շրջանակներում պաշտոնական պատվիրակության կազմում:

Հայաստանյան իր այցի ընթացքում Ստեֆան Ռիշարը կունենա մի շարք հանդիպումներ, որոնց թվում նաև` Orange Արմենիայի թիմի հետ:

Հոկտեմբերի 7-ին Ստեֆան Ռիշարը Orange-ի գլխավոր խանութում կհյուրընկալի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում` Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամներին, ինչպես նաև Ֆրանսիայի Արդյունաբերության, էներգետիկայի և թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնին ու Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշին:

Այնուհետև նա կմասնակցի Երևանի Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի պաշտոնական բացման արարողությանը: Արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին, ձեռք է բերվել Ֆրանս Տելեկոմ Orange-ի աջակցությամբ, ի նշան Հայաստանի նկատմամբ Orange-ի նվիրվածության:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---