Վաղը մեկնարկում է «ԴիջիԹեք 2011» 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը

Վաղը մեկնարկում է «ԴիջիԹեք 2011» 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է «ԴիջիԹեք 2011» 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կընթանա մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ։

Միջոցառման պաշտոնական բացումը կկայանա վաղը ժամը 11:00-ին: Բացմանը ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի շուրջ 100 ընկերություն։ Կազմակերպիչները ակնկալում են մինչև 18 000 այցելու։ «ԴիջիԹեք» 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ Վրաստանից, Ռուսաստանից, Սինգապուրից, Լեհաստանից, Թայվանից: Մասնակից ընկերությունների թվին են պատկանում հետևյալ ընկերությունները` VivaCell-MTS, Ucom, Maxtronic, Unicomp, Microsoft, GNC Alfa, Redinet, Synopsys, X-Art, Instigate, ArmSoft, Epygi, Enterprise Incubator Foundation, Nork, Innovative Solutions, Ovak Technologies և այլն։

«ԴիջիԹեք 2011»-ին, որն անցնելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կանցկացվեն հետևյալ միջոցառումները։ «Ճարտարագիտության աշխարհ» տաղավարով հանդես կգան 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ, որոնք կներկայացնեն տարբեր նորարարական լուծումներ՝ սկսած նավթի արտադրությոինից մինչև մեքենաշինություն: Կանցկացվի նաև ՏՏ աշխատանքի տոնավաճառ, որի կազմակերպիչն է Զբաղվածության պետական ծառայություն գործակալությունը։ Կլինի նաև «ԴիջիԹեք Ստարտափ հատված»՝ 12 նորաստեղծ ընկերություններ կներկայացնեն իրենց լուծումները։ ԱրմՌոբոտիքսը կցուցադրի Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտներին, բացի դրանից կցուցադրվեն նաև համակարգչային խաղերի բաց առաջնության հայտարարագրված խաղերը։ Այս ամենը կուղեկցվի DigiLife սեմինարների շարքով։

Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---