Ջոն Տոշակ. B խմբում ամենամեծ անակնկալը մատուցեց Հայաստանի հավաքականը, սակայն, մենք կձգտենք հաղթանակի

PanARMENIAN.Net - Մակեդոնայի հավաքականի մարզիչ Ջոն Տոշակը Երևանում կայացած մամլո ասուլիսը սկսեց շնորհավորանքից՝ շնորհավորելով Հայաստանի հավաքականին լավ խաղի ու հաղթանակների առթիվ:

«Կարող եմ ասել, որ վերջերս Հայաստանը շատ է առաջ ընթացել: Հավանաբար, B խմբում ամենամեծ անակնկալը մատուցեց Հայաստանի հավաքականը, նա բոլորից շատ գոլեր է խփել: Մեր հավաքականը երրորդ անգամ է խաղում Հայաստանում և մենք կաշխատենք այս անգամ ևս հաղթել»,-ասել է Տոշակը:

Ըստ նրա, Հայաստանի հավաքականը պահպանում է խմբից դուրս գալու իրական շանսերը, իչպես և Ռուսաստանը, Սլովակիան ու Իռլանդիան: «Ես տեսել եմ Հայաստանի հանդիպումը Ռուսաստանի հետ և ձեր հավաքականը ինձ շատ դուր եկավ: Խաղը դժվար է լինելու մեզ համար, մենք խաղալու ենք առանց մեր լավագույն հարձակվողի՝ Պանդևի, հարձակման գծում կարող ենք խնդիրներ ունենալ: Ես կցանկանայի ավելի մեծ ընտրություն ունենալ, քան այժմ»:

Հայաստանի հավաքականից Տոշակը ոչ ոքի չառանձնացրեց, քանի որ նրա խոսքով, ամբողջ թիմը լավ խաղ է ցույց տալիս: Եվրո-2012 ընտրական փուլի Մակեդոնիայի հետ խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Երևանի ժամանակով 20:00-ին:

21  Ազգային հավաքականի դեմքերը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---