Ահմեդ Դավութօղլու. Անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է պատերազմ սկսել Սիրիայի հետ

Ահմեդ Դավութօղլու. Անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է պատերազմ սկսել Սիրիայի հետ

PanARMENIAN.Net - Տարածաշրջանի հետ կապված բոլոր որոշումները Անկարան ընդունում է առանց կողմնակի խորհուրդների, ուստի անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատասրաստ է պատերազմ սկսել Սիրիայի հետ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է Timeturk թերթը: Ըստ նախարարի, որոշ երկրներ հայտարարում են, թե Թուրքիան գործում է Արևմուտքի համաձայնությամբ, սակայն, դա այդպես չէ, Անկարան անկախ քաղաքականություն է վարում:

Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 5-13 զորավարժություններ են անցկացնում Սիրիային սահմանակից Հաթայ բնակավայրում՝ մասնակցում է 730 զինծառայող և 40 միավոր տեխնիկա:

Զորվարաժությունների շրջանակներում Էրդողանը հոկտեմբերի 9-ին կայցելի Հաթայում սիրիացի փախստականների ճամբար: Ակնկալվում է, որ այնտեղ Էրդողանը լուրջ հայտարարություններ կանի Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Սիրիայի կողմից սահմանի մոտ ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---