ԴիջիԹեք 2011: Credit.am պորտալը մատուցում է օնլայն բանկային անվճար խորհրդատվություն

ԴիջիԹեք 2011: Credit.am պորտալը մատուցում է օնլայն բանկային անվճար խորհրդատվություն

PanARMENIAN.Net - Credit.am բանկային խորհրդատվական ընկերությունը ներկայացել է ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական ցուցահնդեսին իր Credit.am վարկային պորտալով: Ընկերությունը յուրօրինակ լուծում է առաջարկում բոլոր նրանց, ովքեր ցանկցանում են որևէ վարկ վերցնել բանկերից, հետաքրքրվում են ավանդներով, պլաստիկ քարտերով, հիպոթեքային վարկերով և այլ բանկային ծառայություններով:

Ընկերության տնօրեն Նելի Տոնոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կայքում գործում է օնլայն խորհրդավություն: «Յուրաքանչյուրը կարող է իրեն հետաքրքրող հարցն ուղղել օնլայն խորհրդատուին և ստանալ պատասխաններ: Օրինակ, եթե հետաքրքրում են ավտովարկեր, ապա լրացնելով հայտը՝ նշում են տեղեկություններ իրենց մասին՝ աշխատավարձի չափ, անհրաժեշտ վարկի չափը և այլ մի քնաի տեղեկություններ: Տվյալ դեպքում մենք պատասխանում ենք տեղեկացնելով, թե որ բանկն է առաջարկում լավագույն ավտովարկը՝ դիմողը հնարավորություններին համապատասխան»,-նշեց նա:

Credit.am ընկերության հաջորդ փուլը արդեն բուն գործարքն է: Ընկերությունն այսպես ասած միջնորդ է հանդիսանում դիմողի և բանկի միջև: Պատրաստելով անհրաժեշտ փաթեթը ընկերությունը դիմում է համապատասխան բանկի համապատասխան բաժնի մասնագետին: Ըստ Նելի Տոնոյանի Credit.am-ով գործարքի առավելություններից են թիրախին առանց սխալի դիմելը: «Բացի դրանից եթե բանկի մասնագետը գնահատում է բանկի ռիսկերը, մենք գնահատում ենք հաճախորդի ռիսկերը»,-ավելացրեց նա: Credit.am-ի օնլայն խորհրդատվությունն անվճար է, իսկ արդեն գործարքային ծառայությունները կախված տեսակից տարբեր արժողության են:

«Օրինակ եթե հաճախորդը ցանկանում է 10 մլն դրամի վարկ վերցնել, մեզ վճարում է 50 000 դրամ, իսկ օրինակ 500 000 վարկի դեպքում՝ 15 000 դրամ: Ընդ որում երկու դեպքում էլ սկզբում վճարում են գումարի մի մասը, հաջողության ելքի դեպքում՝ մնացածը: Այսինքն մեզ վճարում են սկզբում ծառայության, ապա՝ հաջողության ելքի համար»,-ասաց Նելի Տոնոյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---