Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը

Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտարարել է կազմակերպության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «Նախնական պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Աստանայում կայացած նախորդ հանդիպման ժամանակ: Համապատասխան հրավերները ուղարկվել են նախագահներին: Այժմ աշխատում ենք յոթ երկրների առաջնորդնեի հանդիպման օրակարգի վրա»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ Զայնետդինովի, գագաթաժողովի շեմին տեղի կունենան ԱԳՆԽ, ԱԽՔԿ և կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---