15 07.10.11 - Երկրպագուները նշում են Հայաստանի հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ Եվրո-2012 ընտրական փուլում Երևանը տոնում է հաղթանակը Մակեդոնիայի հանդեպ 7 հոկտեմբերի 2011 - 23:02 AMT PanARMENIAN.Net - Երևանը տոնում է Հայաստանի հավաքականի հաղթանակը Մակեդոնիայի հանդեպ: Բավականին լարված խաղն ավարտվեց 4:1 հաշվով: Անմիջապես խաղից հետո Երևանի կենտրոնը լցվեց հաղթական բացականչություններով ու հայկական եռագույնով: Սոցիալական ցանցերում հայ օգտատերերի ավատարներում Հայաստանի հավաքականի անդամներն են: Ողջ վիրտուալ Հայաստանը, անկախ սեռից ու տարիքից, հաղթանակ է տոնում, շնորհավորում է միմյանց ու հայ ֆուտբոլիստներին: Իսկ Հանրապետության հրապարակում ու հարակից փողոցներում հավաքվել են երկրպագուների ամվոխներ: Մարդիկ կրում են Հայաստանի փոքր ու մեծ դրոշեր, դրոշեր են ծածանվում մեքենաների պատուհաններից: Ամենուր հնչում են "Հայաստան", "հայեր" բացականչությունները, մեքենաների ազդանշանները, հրավառության արձագանքները, ամենուր երաժշտություն է ու մարդկանց ուրախ դեմքեր: Երևանն այս գիշեր չի քնի: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը |