Ռուսաստանն ու Իռլանդիան արտագնա խաղերում հաղթել են Սլովակիային ու Անդորրային

Ռուսաստանն ու Իռլանդիան արտագնա խաղերում հաղթել են Սլովակիային ու Անդորրային

PanARMENIAN.Net - Մակեդոնիայի հանդեպ Հայաստանի վստահ ու ոգեշնչող հաղթանակից հետո, Ժիլինայում խաղացին Սլովակիայի ու Ռուսաստանի հավաքականները: Վլադիմիր Վայսի սաներին միայն հաղթանակ էր պետք, պայքարելու համար Եվրո-2012 ուղեգրի համար, իսկ Դիկ Ադվոկատի թիմը, որը ձգտում է ամրագրվել խմբի առաջին տեղում, նույնպես հաղթանակի համար էր պայքարում:

Խաղի ելքը որոշեց Ալան Ձագոևի իրացրած միակ գոլը, որը նա խփեց 71-րդ րոպեին:

Ռուսները հաղթանակի հասան, թեև այնքան էլ տպավորիչ չէր նրանց խաղը և երաշխավորեցին իրենց մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը: Ռուսաստանն ունի 20 միավոր և վերջին հանդիպումը կանցկացնի խմբի աուտսայդեր Անդորրայի հետ, որն առանց միավորների եզրափակում է խումբը:

Արտագնա խաղում հաջողության հասան նաև իռլանդացիները, որոնք 2:0 հաշվով հաղթեցին Անդորրային: Իռլանդիան ունի 18 միավոր, Հայաստանը զիջում է մեկ միավորով, և ընտրական փուլի վերջին խաղում, որտեղ կորոշվի խմբից դուրս գալու ճակատագիրը, հոկտեմբերի 11-ին կխաղան Իռլանդիան ու Հայաստանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---