Ստանիսլավ Տարասով. Ֆրանսիայի համար Հայաստանը դաշնակից է, Վրաստանը՝ ուղեկից, Ադրբեջանը՝ հակառակորդ

Ստանիսլավ Տարասով. Ֆրանսիայի համար Հայաստանը դաշնակից է, Վրաստանը՝ ուղեկից, Ադրբեջանը՝ հակառակորդ

PanARMENIAN.Net - «Ես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի շրջագայությունն անդրկովկասյան երկրներով առանձնակի կարևորության իրադարձություն են համարում», այդ մասին Analitika.at.ua-ին տված մեկնաբանությունում հայտնել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«Նախ, այն կայացել է շուտով այն բանից հետո, երբ Փարիզը մեծ աշխարհաքաղաքական հետաքրքրություն ցուցաբերեց Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղ գտած ցնցումների նկատմամբ՝ օգտագործելով դրանք այնտեղ իր քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար: Բավական է հիշել, թե ինչպես Նիկոլյա Սարկոզին և Անգլիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Բենղազիում հայտնվեցին այնտեղ Թուրքիայի կառավարության ղեկավար Էրդողանի հայտնվելուց մի քանի ժամ առաջ: Այդպես Անկարային հասկարեցին, թե ով է «տերը» տարածաշրջանում: Ենթադրում եմ, որ Փարիզը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Սիրիայի հանդեպ, որի հետ Թուրքիան «անսպասելիորեն» փչացրել է հարաբերությունները: Այժմ, բայց արդեն հյուսիսից՝ Անդրկովկասից, Փարիզը շրջապատում է Անկարային «կարմիր դրոշակներով»՝ բոլորին դասավորելով բարիկադի տարբեր կողմերում: Կազմվում է հետևյալ դասավորությունը՝ Հայաստանը դաշնակիցն է, Վրաստանը՝ ուղեկից, Ադրբեջանը՝ պոտենցիալ հակառակորդ: Պատահական չէ, որ հենց Երևանում ու հենց հիմա Նիկոլյա Սարկոզին հայերի համար սրբազան արտահայտություններ հնչեցրեց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին՝ այդպիսով ենթադրյալ դաշինքից վանելով միանգամից Անկարային և Բաքվին:

Միևնույն ժամանակ ինձ մոտ հստակ զգացողություն կա, որ Փարիզն այդ տարածաշրջանում խոշոր քաղաքական գործողություն է նախապատրաստում: Նախ, նա ավելի համառ կերպով կսկսի պայքարել ղարաբաղյան կարգավորման համար՝ հաշվի առնելով հայերի առջև թուրքերի մեղքի պատմական «հատուցումը»՝ նրանց ստիպելով «մատնել» իրենց դաշնակից ադրբեջանցիներին: Երկրորդը, ակտիվ քայլեր կսկսվեն Իրանի ուղղությամբ՝ խաղաղ միջոցներով նրա միջուկային խնդիրը լուծելու և միջազգային մեկուսացումից դուրս բերելու նպատակով, որպեսզի Թուրքիային աշխարհաքաղաքական հակակշիռ ստեղծվի: Երրորդը, ճանապարհ բացել դեպի Պարսից ծոցի էներգետիկ պաշարները, որպեսզի Կասպիայի հանդեպ Արևմուտքի հետաքրքրության աստիճանը նվազեցվի: Այնպես որ Կովկասում Ֆրանսիայի խաղը դեռ նոր է սկսվում», հայտնել է փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---