LG-ն թողարկել է նոր 4G սմարթֆոն

LG-ն թողարկել է նոր 4G սմարթֆոն

PanARMENIAN.Net - LG Electronics ընկերությունը թողարկել է նոր սմարթֆոն, որը կարող է միանալ 4G ցանցին։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Optimus LTE նոր սմարթֆոնը մրցելու է Samsung-ի Galaxy S մոդելի նոր 4G տարբերակի և Apple-ի նոր iPhone 4S-ի հետ։

«Optimus LTE-ն մեր հավակնող արտադրանքն է, որը մոբիլիզացնելու է մեր LTE և display տեխնոլոգիան»,-ասել է LG-ի ներքին մարկետինգի ավագ փոխնախագահ Նա-Յանգ Բայեն։

LG Optimus LTE-ն ունի 4,5 դյույմ էկրան, 8 մեգապիքսել տեսախցիկ, 1.5GHz պրոցեսոր: LG-ն ասել է, որ դեռ չի որոշել, թե երբ է հեռախոսը հանվելու վաճառքի։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---