Google-ը թողարկել է իր ծրագրավորման լեզվի՝ Dart-ի, նախնական տարբերակը

Google-ը թողարկել է իր ծրագրավորման լեզվի՝ Dart-ի, նախնական տարբերակը

PanARMENIAN.Net - Որոշ ժամանակ առաջ Google-ը հայտնել էր, որ պատրատսվում է ստեղծել ծրագրավորման նոր լեզու։ Ըստ CNET-ի՝ Dart ծրագրավորման լեզուն թողարկվում է փոխարինելու համար ավանդական JavaScript-ը։

Թվում է, թե Google-ը որոշել է, որ JavaScript-ը այլևս նոր ծրագրերի համար նախագծման առումով ապագա չունի, և ստեղծում է Dart-ը՝ JavaScript-ը փոխարինելու, ոչ թե թարմացնելու համար։

Dart-ի նպատակները բնութագրվում են այսպես՝ ստեղծել համակարգված և ճկուն լեզու ծրագրավորման համար, դարձնել Dart-ը բնական և հարազատ ծրագրավորողների համար։ Dart-ն ապահովում է բարձր կատարողականություն բոլոր վեբ բրաուզերների և միջավայրերի համար։

JavaScript-ը ստանդարտացված չէ և բազմիցս ձանձրացնում և շփոթացնում է ծրագրավորողներին։ Եվ չնայած Dart-ը ստանդարտացված է, սակայն այն այդքան էլ նորույթ չէ։ Այն պարզապես ավելի մատչելի ծրագրավորման լեզու է սկսնակների համար։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---