Սերգեյ Պողոսյան. Հուսով եմ, հաղթանակը մերն է լինելու, քանի որ մեր ֆուտբոլիստները մեծ ներուժ ունեն

PanARMENIAN.Net - «Մեր հավաքականը ցույց է տալիս գեղեցիկ, թիմային ու լավ խաղ: Սա Վարդան Մինասյանի ու մեր բոլոր ֆուտբոլիստների շնորհքն է»,-գտնում է «Արարատ-73»-ի նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը:

Պողոսյանն ասել է, որ Իռլանդիա-Հայաստան խաղը շատ ծանր է լինելու, քանի որ իռլանդացիները լավ թիմ ունեն: «Սակայն, դա չի նշանակում, որ Հայաստանն ավելի թույլ է և չի կարող հաղթել մրցակցին: Հուսով եմ, հաղթանակը մերն է լինելու, քանի որ մեր ֆուտբոլիստները մեծ ներուժ ունեն»:

Ըստ ֆուտբոլիստի, Հայաստանի հավաքականի գլխավոր նվաճումը թիմային ոգին է ու փոխլրացումը՝ մեկը լրացնում է մյուսին ու փոխարինում, բացի այդ մեր հավաքականում կան բարձր անհատական որակներ ունեցող ֆուտբոլիստներ:

«Ինձ թվում է, որ Իռլանդիայի հետ խաղում մեր տղաները, ինչպես միշտ, մարզադաշ դուրս կգան հանուն իրենց երկրի ու հանուն հաղթանակի: Ես հավատում եմ, որ մենք ի զորու ենք հաղթել մրցակցին: Կարևոր է գոլ բաց չթողնել, նախահարձակ լինել ու օգտագործել բոլոր պահերը: Իսկ եթե մեզ չհաջողվի դուրս գալ խմբից, պետք չէ վշտանալ, քանի որ մեր ֆուտբոլը ճիշտ ճանապարհով է զարգանում»,-ասել է Պողոսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---