Լեհաստանի 4 քաղաքներում հարցազրույցներ են կայացել ուսանողների հետ, որոնք աշխատելու են ԵԱ-2012-ի ժամանակ

Լեհաստանի 4 քաղաքներում հարցազրույցներ են կայացել ուսանողների հետ, որոնք աշխատելու են ԵԱ-2012-ի ժամանակ

PanARMENIAN.Net - Չորս օրվա ընթացքում EURO-2012 չորս լեհական քաղաքներում` Գդանսկում, Պոզնանում, Վարշավայում և Վրոցլավում 250 հարցազրույց է կայացել 125 տեղական ուսանողների ընտրելու նպատակով, որոնք աշխատելու են Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում լոգիստիկայի, հեռուստա- և տեսաարտադրության և տեխնիկական սպասարկման ոլորտներում:

Ծրագրի գլխավոր նպատակն է տաղանդավոր ուսանողներին առաջնությունում աշխատանքի փորձ տալ նրանց ուսման հետ ուղղակիորեն կապված բնագավառներում, որն ընդգրկում է ԶԼՄ-ն, լրագրությունն ու սպորտային մենեջմենթը: ՈՒԵՖԱ-ի հետ այս նախագծում համագործակցում են չորս լեհական համալսարաններ:

Յուրաքանչյուր համալսարանում ՈՒԵՖԱ-ի վեց հարցազրուցավարներից բաղկացած թիմ է աշխատել: Արդյունքում որոշում է ընդունվել սույն ծրագրում թափուր տեղերի քանակն ավելացնելու վերաբերյալ, որպեսզի ավելի շատ ուսանողներ կարողանան անգին փորձ ձեռք բերել ԵԱ-2012 եզրափակիչ մրցաշարում, որը տեղի կունենա 2012թ. հունիսի 8-ից հուլիսի 1-ը:

Հոկտեմբերի 14-ին բոլոր թեկնածուները կիմանան` արդյոք իրենց բախտը բերել է, թե ոչ: Այն ուսանողները, որոնց հաջողվել է անցնել հարցազրույցը, նոյեմբերի 1-ին կսկսեն աշխատել ծրագրի շրջանակում, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

ՈՒԵՖԱ-ի հարցազրուցավարները հոկտեմբերի 24-ին կմեկնեն Ուկրաինա, որպեսզի հարցազրույցներ անցկացնեն թեկնածուների հետ Խարկովում, Կիևում, Լվովում և Դոնեցկում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---