Հայ ֆուտբոլիստներին օդանավակայանում դիմավորել են որպես հերոսների 12 հոկտեմբերի 2011 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երևանյան ժամանակով առավոտյան 9-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Նախօրեի երեկոյան հայ ֆուտբոլիստները Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում անցկացրեցին Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը: Արտագնա խաղում Հայաստանը 2:1 հաշվով զիջեց Իռլանդիային և խմբում ավարտեց իր ելույթը 3-րդ տեղում: 26-րդ րոպեից հայերը խաղում էին տաս հոգով` առանց Բերեզովսկու, որին Գոնսալեզը հեռացրեց` գտնելով, թե վերջինս ձեռքով է խաղացել տուգանային դաշտից դուրս: Հայրենիքում ֆուտբոլիստներին դիմավորեցին որպես իսկական հերոսների, մի քանի տասնյակ երկրպագուներ եկել էին սատարելու մեր հավաքականին և գովասանքի խոսքեր ասելու: Չնայած, որ Հայաստանը չանցավ EURO-2012 եզրափակիչ մրցաշար, B խմբում նա ամենավառ և դինամիկ խաղը ցուցադրեց և իրացրեց ամենից շատ գոլերը` 22: Վարդան Մինասյանն ու նրա սաները 12 ամսվա ընթացքում ապացուցեցին հայկական ֆուտբոլի ուժն ու հզորությունը և դրա պայծառ ապագայի հույս տվեցին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |