Intel-ը դադարեցնում է հեռուստաչիպերի արտադրությունը12 հոկտեմբերի 2011 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Intel ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է հեռուստաչիպերի արտադրությունը և պատրաստվում է չիպեր նախագծել սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների համար, հաղորդում է IDG լրատվական ծառայությունը։ Intel-ն իր հեռուստաչիպեր նախագծող ճարտարագետներին նշանակելու է պլանշետային չիպերի նախագծման պատասխանատու, ասել է Intel-ի ներկայացուցիչ Կլաուդին Մանգանոն։ Sony ընկերության հեռուստացույցները ամենահայտնի արտադրանքներն են, որ աշխատում են Intel-ի հեռուստաչիպերով։ Դրանք են CE4100 և CE4200 չիպերը։ Intel-ը նաև հանդիսանում է Widget Channel-ի ստեղծողը։ Սա մի հարթակ է, որ նախագծվել է ինտերնետն ու հեռուստատեսությունը միացնելու նպատակով, որը հայտարարվել էր Yahoo-ի կողմից 2008-ին։ Սակայն Intel-ն ամբողջապես չի հրաժարվում հեռուստաչիպերի նախագծումից, ասել է Կլաուդին Մանգանոն։ «Մենք ունենք մի շարք պատվիրատուներ և շարունակելու են աշխատել նրանց համար և աջակցել, երբ կարիքը զգան»,- նշել է նա։ Intel-ը նաև ասել է, որ ավելի շատ է ներդրումներ կատարելու սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների չիպերի նախագծման ոլորտում, քանի որ ցանկանում է ավելի մեծ հենակետ ունենալ այդ շուկայում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |