Եվրո-2013 երրորդ ընտրական խմբի առաջատարը շարունակում է մնալ Հայաստանի երիտասարդական հավաքականը

Եվրո-2013 երրորդ ընտրական խմբի առաջատարը շարունակում է մնալ Հայաստանի երիտասարդական հավաքականը

PanARMENIAN.Net - Եվրոպայի 2013թ. առաջնության ընտրական փուլի երրորդ ընտրական խմբում, որի առաջատարը Հայաստանն է, հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ մեկ խաղ:

Ուելսի հավաքականն իր դաշտում ընդունեց Չեխիայի հավաքականին: Հանդիպման ելքը որոշեց Վացլավ Կադլեցի 5-րդ րոպեին խփած միակ գոլը:

Հայաստանը 7 միավորով առաջին տեղում է, Չեխիան նույնպես 7 միավորով երկրորդ տեղում է, իսկ եռյակը եզրափակում է Չերնոգորիան 6 միավորով:

Նոյեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում կընդունի Չեխիային, իսկ 4 օրից հետո կրկին տանը կխաղա Ուելսի հետ:

Եվրո-2013 ընտրական փուլի առաջին խաղում հայ ֆուտբոլիստները տասը հոգով 4:1 հաշվով ջախջախեցին Չերնոգորիային, հետո արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեցին Անդորրային և ոչ ոքի խաղացին Չեխիայի հետ՝ 1:1:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---