Հայաստանի առաջնության 22 տուրի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը ավարտվեց ոչ ոքի՝ 2:2

Հայաստանի առաջնության 22 տուրի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը ավարտվեց ոչ ոքի՝ 2:2

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում «Փյունիկն» ու «Իմպուլսը» վերախաղարկեցին Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի խաղը: 19-րդ րոպեին հաշիվը բացեց Նորայր Գյոզալյանը, իսկ 3 րոպե անց նա կրկնապատկեց հաշիվը:

36-րդ րոպեին տուգանայինից գեղեցիկ հարվածով գոլը իրացրեց «Փյունիկի» անդամ Ղուկաս Պողոսյանը:

Առաջին խաղակեսում «Փյունիկը» նախահարձակ եղավ ու կարողացավ վտանգավոր պահեր ստեղծել «Իմպուլսի» դարպասի մոտ: Երևանյան թիմի ջանքերը զուր չանցնան և 62-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Հովհաննես Հովհաննիսյանը: Հարձակվողը կարողացավ աչքի ընկնել ևս մի քանի անգամ, սակայն, «Իմպուլսին» փրկեց դարպասապահը, իսկ մեկ անգամ գնդակը կպավ դարպասաձողին: Վտանգավոր պահեր ստեղծեց նաև դիլիջանյան թիմը, սակայն գոլ խփել չէր հաջողվում:

Խաղից հետո «Փյունիկը» 41 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Իմպուլսը» 36 միավորով 4-րդ հորիզոնականում է: Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է «Ուլիսը» 48 միավորով:

25-րդ տուրի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 16-ին և 17-ին: «Ուլիսը» կխաղա «Շիննիկի» հետ, «Գանձասարը» կընդունի «Արարատին», իսկ երկուշաբթի տեղի կունենան «Փյունիկ»-«Բանանց», «Իմպուլս»-«Միկա» հանդիպումները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---